Հակոբ Արշակյանն ԱՊՀ ՄԽՎ-ում ընտրվել է Պաշտպան...

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին:

ԱԺ-ից հայտնում են, որ Հակոբ Արշակյանն ընտրվել է Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Քննարկվել են հանձնաժողովների կողմից մշակվող մի շարք մոդելային իրավական փաստաթղթերի նախագծեր: Հայկական կողմի ներկայացրած առաջարկների հիմնական մասն արտացոլվել է հավանության արժանացած նախագծերում:

Որոշում է ընդունվել դիտողություններն ու առաջարկները փոխանցել նախագծերը մշակողներին` հաջորդ նիստերում քննարկելու համար: