Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր իր ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է նորմալացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, եթե այնտեղ իշխանության գան առողջ ուժեր։ Նա շեշտել է, որ հիմա Հայաստանում խորը քաղաքական ճգնաժամ է։
Ալիեւը նշել է, որ ամենայն հավանականությամբ, այս ճգնաժամից հետո, Հայաստանում իշխանության կգան առողջ ուժեր եւ եթե այդպես լինի, ապա նորմալ հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի հետ։ Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը Ադրբեջանի իրավունքն էր, հակամարտությունը մնացել է հետեւում, իսկ կնքված եռակողմ համաձայնությունը լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին։



