Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են ՀՀ երկր...

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստերը։ Դատավարությունը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։ Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մեղադրվում են նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական էր ճանաչվել։ Որոշումը բողոքարկվել է, եւ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։ Ընդմիջումից հետո հանդիպումը շարունակվել է։ Փաստաբան Արամ Վարդեւանյանը դատարանին հիշեցրել է, որ այն անձինք, որոնց դատարանն օրենքի տեսակետից մեղադրյալ է անվանում, չեն կարող այդպիսին համարվել մեղադրանքի բացակայության պատճառով։ Առանց համապատասխան հոդվածի մեղադրանք չի կարող լինել, հիշեցչել է փաստաբանը։ Դատարանը բողոքը չի ընդունել։