Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում հանդիպել է ԵՄ նախագահի խորհրդական Սիմոն Մորդյուին։ Այդ մասին Հաջիևը գրել է իր X-ի էջում․
«Քննարկվել են Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունները։ Շեշտ է դրվել այն փաստի վրա, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է Կովկասում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նպաստելու խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասին»։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հարավայում Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։