Հադրութի, Վարանդայի և Ջրականի շրջաններից հայտ...

Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակիների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նախնական տվյալներով` նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021թվականի հուլիսի 1-ը Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։