«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է. այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից. «Պարզվել է, որ ահազանգը կեղծ է։ Ձեռնարկվում են միջոցառումներ ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնված է»։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հաղորդումն ու կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե։



