Այսօր առավոտյան՝ ժամը 12:00-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու երկաթուղային հատվածում գնացքի տակ է ընկել տարեց մի կին: Նա տեղում մահացել է:
Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, գնացքը Երևանից Գյումրի է ուղևորվելիս եղել:
Դեպքի մասին Գյումրիի շտապ բուժօգնության կայան կանչ գրանցվել է ժ.11:54-ին: Կնոջ ինքնությունը պարզվում է:
Հայտնի է, որ դժբախտ պատահարից հետո ուղևորներն իջել են գնացքից և իրենց ճանապարհը շարունակել հասարարակական տրանսպորտով: