Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստի ոտքը կարճ է պրն. քաղաքապետ!!!
Օրեր առաջ մենք պարզեցինք, որ քաղաքապետն իր թիմով աշխատում է մեղմ ասած ոչ թափանցիկ, որ սուտ էր այն պնդումը՝ քաղաքը ձեռք է բերել 56 մեքենա, քաղաքը դրանց մի մասն է ձեռք բերել, մյուս մասը «նվեր» է։ Երբ մենք հնչեցրեցինք անուններ, քաղաքապետն առանց նշույլ անգամ ամաչելու և վատ զգալու մեզ մեղադրեց ստելու մեջ։
Պրն. քաղաքապետ, մե՞նք ենք ստում, թե՞ Դուք։
Գուցե պարկեշտություն ունենաք և ներողություն խնդրեք! ! !»։



