Գ.Ծառուկյանն արձագանքել է ապարանցիների նամակն...

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այս անգամ Արցախ են մեկնել Ապարանի և հարակից գյուղերի զինծառայողների ծնողները: Հիմնադրամը հոգացել է ոչ միայն ամբողջ ճանապարհածախսը, այլև առաջին անհրաժեշտության պարագաներով և սննդամթերով լի ծանրոցներ է ուղարկել զինվորներին: Չնայած, եղանակային պայմաններից ելնելով, որոշվել էր այս տարվա համար ավարտել ակցիան, սակայն Գագիկ Ծառուկյանի հորդորով հիմնադրամն ապարանցիների նամակներն անարձագանք չի թողել: