
Բանակի կարիքների համար իրականացվող գնումները շարունակում են կրքեր բորբոքել նաև նոր իշխանությունների օրոք։ Իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկացած մարդ կարող է ցանկացած տնտեսական գործունեությամբ զբաղվել։ Իշխանությունները նշում էին, որ պետական գնումները կդառնան թափանցիկ և նախկին բարքերը այլևս չեն գործի։
Իշխանությունների այս հայտարարությունները պարզվում է ոչինչ է ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի համար։ ԶՈՒ ԳՇ-ն ամեն բան անում է, որպեսզի բանակին դիզվառելիք և բենզին շարունակեն մատակարարել նախկին տնտեսվարողները։ Տպավորություն է, որ ԳՇ-ն պաշտպանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Բարսեղ Բեգլարյանի բիզնես շահերը, քանի որ հենց նրան պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է բանակին ամենաշատ դիզվառելիք մատակարարել նախկինում և հիմա։
Politik.am-ի տեղեկությունների համաձայն վերջին մի քանի ամսիներին բանակին դիզվառելիք մատակարարելու մրցույթին մասնակցել են նոր ընկերություններ, որոնք հաղթել են սահմանաված մրցությը, բայց ԳՇ-ն խանգարում է մատակարար ընկերություններին։ Փորձ է արվում հարվածել նոր ընկերություններին, որպեսզի դիզվառելիք շարունակի մատակարարել «Ֆլեշ» ընկերությունը։