Գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց գո...

Այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործերով մեզ մոտ կան հարուցված վարույթներ: 

Նրա խոսքով` գրեթե բոլորի փաստաբանները բարձրացրել են հարցը, որ իրենց վստահորդները ենթարկվում են քաղաքական հետապնդման. «Ես բոլորին պատասխանել եմ, որ ՄԻ պաշտպանը չի կարող քաղաքական հետապնդման հարց լուծել, որովհետև դա մեր իրավասությանը չի առնչվում:

Հարցին, թե որևէ անձ այս ընթացքում հեղափոխությունից հետո իրեն չի՞ դիմել՝ բողոքելով քաղաքական կալածանքներից, ՄԻ պաշտպանը դրական պատասխան տվեց. «Դե երկրորդ նախագահն է այդ հարցը բարձրացրել, նաև հրապարակային, Միհրան Պողոսյանի հետապնդման հարցն է հրապարակային բարձրացվել»: