Գործադիրի թեկնածուն դեռ չի ցանկանում ասել, թե...

Ազգային Ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հետաքրքրվեց, թե հանձնաժողովի անդամի պաշտոնում գործադիրի կողմից առաջարկած թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը հնարավոր մեխանիզմ գիտի՞, որի համաձայն՝ նախկինում ապօրինի դուրս բերված կապիտալը հնարավոր կլինի վերադարձնել Հայաստան․«Կցանկանամ առավել պրոֆեսիոնալ հանդես գալ այդ հարցին պատասխանելիս, բայց վստահ եմ, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում, քանի որ մեր գործառույթների մեջ մտնում է նաև հակակոռուպցիոն քաղաքականության հետ կապված առաջարկներով հանդես գալը, մենք կքննարկենք և մեր փորձը կներդնենք, որպեսզի ընդհանուր լուծման գանք»,- եզրափակեց նա ձեռնպահ մնալով առավել կոնկրետ քայլեր ներկայացնելուց։