Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ներպետական ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դեպի ՀՀ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8 կմ-ում բուք է։
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, պարտադիր ձմեռային անվադողերով: