«Google Translate»-ում կավելանա 110 նոր լեզու

«Google» տեխնոլոգիական ընկերությունն առաջիկայում իր օնլայն թարգմանչական «Google Translate» ծառայությունում կավելացնի ևս 110 նոր լեզու։ Այս մասին հայտնում է «Google»-ի մամուլի ծառայությունը։

«Մենք կիրառում ենք արհեստական բանականության տեխնոլոգիաները, որպեսզի ընդլայնենք օգտագործվող լեզուների թիվը։

Շնորհիվ մեր PaLM 2 լեզվական խոշոր մոդելի, մենք հավելյալ 110 նոր լեզու կավելացնենք Google Translate-ին, որը կդառնա ամենամեծ ընդլայնումը մեր ողջ պատմության ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։