Գնդերեցները չեն կատարել նրանց պահանջը, հաստատ...

Այսօր առավոտյան գնդերեցները գնացել են իրենց զորամասեր ու այս որոշումը դրվել է իրենց սեղաններին։ Այս մասին NEWS.am–ին ասաց Երևանի կայազորային հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվՏեր Պսակ քահանա Մկրտչյանը։

«Միակողմանի լուծարվել է կառույցը, Մայր Աթոռի հետ որեւէ քննարկում չի եղել։ Թե ինչ ձեւաչափով է լինելու ծառայությունն այսուհետ, պարզ չէ, հստակ է, որ հոգեւոր առաջնորդությունը լուծարվում է։ Սա հակաեկեղեցական արշավի մի մասն է, հուժկու շտրիպն էր, որովհետեւ հոգեւոր առաջնորդությունը կայացած կառույց էր։ Պաշտպանության նախարարությունում բոլորը կփաստեն, թե գնդերեցներն ինչ մեծ օգուտ ու ծառայություն են բերել»,– ասել է Տեր Պսակը։

Դիտարկմանը, որ տեղեկություններ էին շրջանառվում, որ գնդերեցներին ստիպում էին դուրս գալ Մայր Աթոռի դեմ, Տեր Պսակն արձագանքել է. «Մեր գնդերեցները հաստատակամ են մնացել իրենց ուխտին ու երդմանը, չեն կատարել նրանց պահանջը, ենթադրելի է, որ քանի որ գնդերեցները չեն միացել հակաեկեղեցական արշավին, հետեւանքն էլ եղել է այս որոշումը»։