Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատ...

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։

Ամերիաբանկը Հայաստանի միակ կազմակերպությունն է, որն 2019 թ․-ին այս հեղինակավոր մրցանակի հիմնադրումից ի վեր նման ճանաչման է արժանանում։

  

Հաղթող կազմակերպություններն ընտրվել են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից, որոնք դիտարկել են 53 երկրից և տարածաշրջանից ստացված հայտերն ու իրականացված անկախ հետազոտության արդյունքները։ Գնահատման չափանիշներից են կառավարման քաղաքականությունը, հռչակված նպատակները, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ծրագրերի կայուն ֆինանսավորման ոլորտում գրանցված չափելի ձեռքբերումները:

 

«Կլիմայի փոփոխության հետ կապված մտահոգությունը, օրենսդրական կարգավորումները և ներդրողների իրազեկվածության բարձրացումը նպաստել են կայուն ներդրումների պահանջարկի աճին», – նշեց Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: «Մաքուր տեխնոլոգիաների, կանաչ ֆինանսավորման գործիքների և տվյալների վերլուծության ոլորտներում նորարարությունն ավելի գրավիչ ու հասանելի է դարձնում կայուն ֆինանսավորումը՝ շուկայական նոր հնարավորություններ ընձեռելով բանկերին»:

 

«Տարիներ առաջ, երբ մենք ընդունեցինք կայուն ու կանաչ ֆինանսավորմանն անցնելու ռազմավարական որոշում, մենք վստահ էինք, որ մեր մոտեցումն իրեն կարդարացնի: Բիզնեսն ու կառավարություններն ամբողջ աշխարհում գնալով ավելի շատ են կարևորում կայունությունը, ինչն ապացուցում է` որքան ճիշտ և արդարացված է եղել մեր որոշումը: Այսօր կայունությունը լոկ ընտրություն չէ, այլ ապագայում աճ ապահովելու և երկարաժամկետ արժեք ստեղծելու նախապայման», – նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

 

Նշենք, որ Ամերիաբանկը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` ստեղծելու կայուն միջավայր և աջակցելու հաճախորդներին ածխածնային առումով չեզոք տնտեսության անցնելու գործում: Ամերիաբանկը մշակել է Կանաչ պարտատոմսերի հայեցակարգ, որը համապատասխանում է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) Կանաչ պարտատոմսերի գործող սկզբունքներին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին։ 

 

2009 թ. ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների և ներդրողների աջակցությամբ էներգախնայողության ու էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար։

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

 

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։