«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» խմբի համակարգող, գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանն այսօր ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ կոշտ ելույթով հանդես եկավ՝ ուղղված իշխանություններին:
Գիտնականը ներկայացրեց, որ չպետք է կառավարությանը բացատրել գիտության կարևորությունը, կառավարությունն ինքը պետք է գիտակցի այն, նշեց.
«Ոչինչ բացատրել պետք չէ, ամեն ինչ բացատրված է, և այն կառավարությունը, որին պետք է բացատրել, այդ կառավարությունը ոչինչ չարժի, չի կարելի ստանձնել գիտության պատասխանատվությունը՝ չգիտակցելով դրա կարևորությունը, ուստի եկեք հասկանանք, որ այս կառավարությունը, նաև ցավով եմ ասում, իրեն դիրքավորել է որպես հակառակորդ, այլ ոչ որպես գործընկեր»:
Նա նշեց, որ գիտնականի գործը գիտական արդյունք տալն է, իսկ պահանջել գիտական աշխատողից անել առաջարկություններ, ըստ նրա, ծիծաղելի է, դրա համար գոյություն ունեն պատկան մարմիններ.
«Ես պահանջում եմ, որ կառավարությունը ոչ գիտության բյուջեից, այլ իր պահուստային ֆոնդից հատկացնի 125 հզր դոլարը 25 ծրագրեր իրականացնելու համար, որն անում են արտասահմանյան գործընկերները»:



