![Գիտենք Աննա Հակոբյանի դիրքն անգլերեն պարապելի...](/imgs/posts/medium/2025/02/69a7e80.png)
«Սիրելի հայրենակիցներ, մենք հիմա քննարկում ենք մի հարսանիքի մասնակցությունը մեր, որը չեղարկվել է։ Այսինքն՝ իրականացնում ենք բուռն գործունեության իմիտացիա։ Այդ հարսանիքը, որ չեղարկվել է, դրա մասին վատ ընդդիմությունը չի ասում, դա ձեզ ասում են ԵՄ-ից»,- դիմելով ՔՊ-ականներին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Մեկ տարի առաջ այս դահլիճում քննարկում էինք Հռոմի ստատուտին միանալու հարցը, էլի բացատրում էինք, որ որևէ հայկական շահ չի սպասարկում, դուք ասում էիք, որ այդ ստատուտը ձեզ պետք է՝ պատժելու Ադրբեջանի ղեկավարին, բայց այդ նույն ժամանակ փակ դռների ետևում Ալիևի հետ պայմանավորվում էիք միջազգային դատարաններից հայցերը հետ քաշելու մասին», - ասաց Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։