Գեղարքունիքում թմրանյութ պահելու և օգտագործել...

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին չամրակապված երթևեկելու համար կանգնեցրել են «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան։ Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Երևանի բնակիչ 32-ամյա վարորդը մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով։ Նաև իրավապահների պահանջով նա մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածից ներկայացրել է փաթեթ, որում եղել է դեղնականաչավուն զանգված։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հաջորդ բացահայտումը ջրային պարեկներինն է։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենան։ Փամբակ համայնքի բնակիչ 38-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստկանության Սևանի բաժին, որտեղ նա գրպանից ներկայացրել է մոխրացված հետքերով ապակյա գլանակ։ Հայտնել է, որ գլանակի մեջ եղել է մարիխուանա, որը անձնական օգտագործման համար պատրաստել է կանեփի վայրաճ թփերից։
Պարեկները նույն կասկածանքով Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում կանգնեցրել են Գեղհովիտ գյուղի 20-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ գրպանից ներկայացրել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ծխամորճ։
Ժամեր անց նույն ճանապարհահատվածում չամրակապված վարելու համար պարեկները կանգնեցրել են 32-ամյա երիտասարդի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։

Ստուգման ընթացքում վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ 23-ամյա ուղևորը՝ սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ և հայտնել, որ այն կոկաին տեսակի թմրանյութ է։
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով վարորդը և ուղևորը տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Բաժնում 32-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգված։ Իսկ 23-ամյա ուղևորը ներկայացրել է ծխախոտի տուփ, որի մեջ տարբեր թմրամիջոցներով երեք փաթեթներ էին:

Երիտասարդները, կազմված թղթերը և փաթեթները ներկայացվել են նախաքննական մարմին:

Երևանի բնակիչ 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ հատվածում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են «Կիա» մակնիշի մեքենան։ Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նա մեքենայի սրահից ներկայացրել է մոխրացած հետքերով ծխամորճ, իսկ գրպանից՝ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հայտնել է, որ փաթեթում թմրամիջոց է, անձնական օգտագործման համար պատրաստել է կանեփի վայրաճ թփերից:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։