Գեղարքունիքում «Օպել»-ը բախվել է էլեկտրասյանը...

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքում՝ Վ. Համբարձումյան փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել էլեկտասյանը և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով Անդրանիկ Մ.-ն տեղում մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ.-ն աշխատում էր «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում: