Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում Մարտունի քաղաքից դեպի Երևան ընթանալիս Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Յուրիկ Կ.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձախակողմյան հատվածում գտնվող ձորակում՝ բախվելով քարերին և ծառերին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 42-ամյա Գեղեցիկ Ն.-ն, 19-ամյա Արամ Կ.-ն, ՌԴ քաղաքացիներ 45-ամյա Տոլուխան Ն.-ն և 33-ամյա Բավական Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: