
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ ՀՀ պետական բյուջեի «Առողջապահական ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագրի «Առողջապահական համակարգի պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացում» միջոցառման իրականացման նպատակով հատկացվել է 20 միլիոն ՀՀ դրամ գումար:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվում են Վարդենիսի ԲԿ հիվանդանոցային մասնաշենքի մասնակի ներքին հարդարման և ընթացիկ վերանորոգման աշխատանքներ՝ մինչև կմեկնարկի նոր բժշկական կենտրոնի կառուցումը։
Աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի նոյեմբերին, իսկ ավարտը նախատեսվում է 2025 թվականի մայիս ամսին։
Մարզպետը դիտարկել է ԲԿ-ում ընթացող վերանորոգման աշխատանքների ընթացքը, առանձին հարցերի շուրջ տվել ցուցումներ և հանձնարարականներ, ապա հանդիպում ունեցել բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ։