Գեղարքունիքի մարզպետն անցկացրել է մարզային զո...

Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրել է  մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական  և 2025 թվականի ձմեռային  զորակոչի վերջին նիստը, որին մասնակցել են զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։

Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնից, նիստի ընթացքում քննարկվել են  ձմեռային զորակոչի ավարտական փուլերին վերաբերող հարցեր: 

Այնուհետև, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը զեկուցել է  հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորողների տարկետումներին վերաբերող հարցեր, որոնց ուղղությամբ հանձնաժողովը տվել է  համապատասխան եզրակացություններ։

Հանձնաժողովը քննարկել է  նաև զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների փոխգործակցությանն ուղղված հարցեր, տրվել են հանձնարարականներ:

Քննարկվել են  նաև պաշտպանական ոլորտին առնչվող այլ հարցեր։