Գեղամ Նազարյանը սպասում է, տեսնի, թե իր թիմակ...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողներին փոխանցել է, որ որեւէ ձեւով չի մեկնաբանում իր՝ մանդատը վայր դնելու եւ ընդհանրապես իր հայտնի հայտարարության հետ կապված իրավիճակը մինչեւ այն պահը, երբ տեղի կունենա քննարկում «Հայաստան» խմբակցությունում եւ ինքը կհասկանա, թե իր թիմակիցները ինչ խնդիր են տեսնում:

Նշենք, որ ավելի վաղ Գեղամ Նազարյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, որից հետո «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները նշել էին, որ դա չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։

Նաեւ նշվել էր, որ խմբակցությունում քննարկվելու է Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը:

Սակայն այս պահի դրությամբ, դեռեւս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ նիստը: