Գևորգ Պետրոսյանը միացավ ընդդեմ Ստամբուլյան կո...

Ազգային ժողովի դիմաց այս պահին ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:

Ակցիան կազմակերպել է Հայկական Արժեքների «Կամք» հասարակական նախաձեռնությունը, որը նաև ստորագրահավաք է սկսել կոնվենցիան արգելելու համար:

Քիչ առաջ ցուցարարաներին միացավ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ միանալով ստորագրահավաքին:

«Սա հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մեր արժեհամակարգին», - լրագրողներին ասաց Պետրոսյանը:

Նա նկատեց, որ ընտանեկան բռնությունը պատժող օրենսդրություն ՀՀ-ում կա ու դրա անվան տակ ընդունելի չէ նման օրենք բերել.

«Սրա նպատակը ոչ թե բռնությունը կանխարգելելն է, այլ այդ անվան տակ այլ բարքեր ՀՀ ներմուծելը, որին ԲՀԿ-ն դեմ է», - ասաց Պետրոսյանը՝ հույս հայտելով, որ խմբակցության գործընկերները ևս կմիանան նախաձեռնությանը:

Դիտարկմանն՝ արդյոք տեղյա՞կ է այս հարցով ինչ դիրքորոշում ունի թիմի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Պետրոսյանն ասաց.

«Պարոն Ծառուկյանը Ստամբուլյան կոնվենցիային արտահայտվել է դեմ, որովհետև ինքն էլ է այն կարծիքին, որ դրանով փորձ է արվում մեր իրականություն ներմուծել արժեքներ, որոնք հարիր չեն մեր ավանդական պատկերացումներին, մեր արժեքներին: Ո՞նց կարա Ծառուկյանը կողմ լինի այդ կոնվենցիային»: