Գևորգ Պետրոսյանի ուղղերձը՝ Վենետիկի Հանձնաժող...

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անրադարձավ  ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը, աշխատավարձերի բարձրացմանը և Ստամբուլյան կոնվենցիային:

Գևորգ Պետրոսյանի ուղղերձ հղեց Վենետիկի Հանձնաժողովին՝  «Իրանք գալիս են մի երկիր, որը քաղաքակրդության օրանն է, գալիս են մի երկիր, որի Սահմանադրության առաջն հոդվածում գրված է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է: Մենք հարգելով իրենց բայց երբեք թույլ չենք տալու, որ ինքնիշխան պետության վզին փաթաթեն այլ պետություններում ապրող ազգի ժողովրդի սովորույթներ, որ հակասում են մեր ազգին ժողովրդին»:

Պատգամավորի կարծիքով Հայաստանի Հանրապետությունը դոփում է իր տեղում և չկա, ոչ մի առաջընդաց «Տնտեսական հեղափոխությունը մնաց օդից կախված, ոչ մի առաջընդաց չկա, ոչ մի ներդրող այս կլիմայի պայմաններում, երբ որ շարունակում են դատավորներին սպառնալ, մարդկանց ազատազրկել կասկածելի հանգամանքներում ոչ մեկը ստեղ ներդրում չի անելու»: