
37 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ ձայներով Գևորգ Աճեմյանը զրկվեց Երևան քաղաքի ավագանու մանդատից:
Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը իր 5 գործընկերների հետ նախագիծ ներկայացրեց, որով առաջարկում էին մանդատից զրկել իրենց խմբակցության մեկ այլ անդամի՝ Գևորգ Աճեմյանին: