
Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը (BfV) նոր ղեկավար ունի։ Այսօր Ներքին գործերի նախարարը պաշտոնապես կհայտարարի աշխատակիցներին, որ գործակալության նախագահի պաշտոնը կզբաղեցնի 53-ամյա փոխնախագահ Սինան Սելենը։ Այս մասին հայտնել է Bild հրատարակությունը։
Նշվում է, որ այս նշանակումը համընկնում է ծառայության 75-ամյակի հետ, որը կնշվի հոկտեմբերի 27-ին։
Նախկին ղեկավար Թոմաս Հալդենվանգը լքել է պաշտոնը 2024 թվականի վերջին՝ Բունդեսթագում ընտրվելու անհաջող փորձի պատճառով։
Սինան Սելենը ծնվել է 1972 թվականին Ստամբուլում, սովորել է Քյոլնի համալսարանում՝ մասնագիտանալով ներքին և դատական քաղաքականության մեջ։ Նա աշխատել է Ներքին գործերի դաշնային նախարարությունում և Դաշնային քրեական գրասենյակում, իսկ 2019 թվականի հունվարից զբաղեցնում է BfV-ի փոխնախագահի պաշտոնը։
Նշենք, որ Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը (Bundesamt für Verfassungsschutz) Գերմանիայի ներքին հետախուզական գործակալություն է, որը ենթարկվում է Ներքին գործերի նախարարությանը։
Գործակալության հիմնական խնդիրներն են Գերմանիայի ազատ և ժողովրդավարական հիմնական իրավական կարգին սպառնացող կազմակերպությունների և հակահետախուզական գործունեության մոնիթորինգը։ Ծառայության պարտականությունների մեջ են մտնում նաև դիվերսիաներից պաշտպանությունը և գաղտնի տեղեկատվությանը մուտք գործելու կանխումը։ Այն հիմնադրվել է 1950 թվականին։
2022 թվականին ծառայությունն ուներ 4286 աշխատակից, իսկ բյուջեն՝ 440 միլիոն եվրո։