Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինե...

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Մելիքյան, Զ․Քանաքեռցու, Ֆանարջյան, Ծարավ Աղբյուրի, Քանաքեռ կայարան, Է․Հասրաթյան փողոցներով, ինչպես նաև Քանաքեռ 2-րդ փողոցից մինչև 17-րդ փողոցով (նշված փողոցների նրբանցքներով) պարփակված թաղամասերի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 13 և 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի թիվ 7, 7/1, 37/1, 45, 47/1 հասցեների առանձնատների, Դավիթ Բեկի փողոցի թիվ 8/14-ից 97 հասցեների առանձնատների, Դավիթ Բեկի 1-ին թաղամասի թիվ 38-ից 73 հասցեների առանձնատների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի, Մյասնիկյան, Գր.Լուսավորչի, Գ.Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: