
Երեկ՝ փետրվարի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը ենթարկվե է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձ աստիճան, ինչի համար նախ զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը: