
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հոգեշնորհ Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը ծառայության է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում, իսկ Արժանապատիվ Տ. Աշոտ քահանա Աբրահամյանը ծառայության է կոչվել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում։