Գալու են մեզ պատգամավորական անձեռնմխելիությու...

«Տեղեկատվություն կա, որ բոլորիս, այդ թվում՝ պատգամավոներիս, այդ թվում՝ ինձ, գալու են մեզ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու։ Իմ քայլը այդ դեպքում շատ օպարետիվ կհավաքվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ միջազգային բոլոր կառույցներն այսօր արդեն իր կողմից զգուշացված են։

«Կլինեն հայտարարություններ եվրոպական կառույցների կողմից, նաև Ռուսաստանի մեր գործընեկրների կողմից։ Ակնկալում եմ և հույս ունեմ, որ կլինեն, որովհետև մեզանից որևէ մեկը չի ասել բան, որով դուք կփորձեք հանկարծ գործեր հարուցել և որով դուք հիմա կալանավորել եք 10-ից ավելի մեր գործընկերների։ Նրանք բոլորը քաղաքական բանտարկյալներ են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ Հայաստանը դարձավ քաղաքական բանտարկյալների երկիր։ «Մեզ էլ ձերբակալեք, բոլորս խոսելու ենք։ Դատախազին հանձնարարված է կյանքի գնով իրավական հիմնավորում գտնել կոնկրետ ինձ, Պետրոսյան Գևորգին և մյուս գործընկերներիս անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու համար։ Իմ տեղեկությամբ՝ դատախազն այս պահին դժվարանում է գտնել հիմնավորում, որովհետև որևէ սահմանադրական նորմ մենք չենք խախտել։ Երբ ես ասում եմ՝ դուք Արցախը ծախել եք, դա փաստ է, և դրա համար դուք իրավունք չունեք որևէ մեկին կալանավել»,- ասաց նա։