Գալստյան․ Հուլիսի 1-ից քաղաքացիները կկարողանա...

Հայաստանի քաղաքացիները հուլիսի 1-ից հնարավորություն կունենան արգելափակել իրենց անվամբ ցանկացած վարկի ձևակերպումը, ինչը նրանց հնարավորություն կտա խուսափել զեղծարարների ցանցում հայտնվելուց:

Այս մասին մարտի 17-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Հուլիսի 1-ից հնարավորություն ենք ստեղծելու քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան փակել իրենց կողմից որևէ վարկային պրոդուկտի օգտագործումը: Բայց հետո էլ պետք է գնան բանկ, որպեսզի կարողանան ակտիվացնել դա: Այս մոտեցումը նրանց կպաշտպանի, բայց միաժամանակ կբարձրացնի ծախսերը»,- նշեց նա:

Մարտին Գալստյանը չբացառեց նաև, որ այս տարի կարող են խստացվել բանկերում քաղաքացիների նույնականացման պահանջները, որոնք, սակայն, հանգեցնելու են ավելի շատ ժամանակի և ռեսուրսների վատնման: Նա ընդգծեց, որ ցանկացած պարագայում խաբեբաներից խուսափելու լավագույն միջոցը զգոնությունը պահպանելն է: