
Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ, Երևանում՝ վետերանների միության շենքում բացվեց լեգենդար զորավար Հովհաննես Բաղրամյանի մարտական փառքի կենտրոն-թանգարանը:
Թանգարանը պատմում է լեգենդար զորավարի կյանքի բոլոր փուլերի մասին՝ ծննդյան օրից մինչև պատերազմական ժամանակաշրջանն ու հետպատերազմյան գործունեությունը:
Հայաստանում սա մեծ զորավարին նվիրված առաջին կենտրոն-թանգարանն է, որը բացվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: