Ֆուտբոլային մրցապայքար լրագրողների ու պատգամա...

Այսոր «Գրանդ սպորտ» համալիրում կայացել է ֆուտբոլային հանդիպում լրագրողների ու պատգամավորների միջև: Խաղում լրագրողները հաղթել են 4։2 հաշվով։

Պատգամավորների թիմում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին՝ Մխիթար Հայրապետյան, Երջանիկ Հակոբյան, Արտակ Մանուկյան, Գևորգ Պապոյան, Ռուստամ Բաքոյան և Հակոբ Արշակյան: Լրագրողների թիմում էին՝ Սևակ Գրիգորյան, Սեյրան Վանցյան, Եսայի Պետրոսյան, Վաչիկ Գրիգորյան, Արսեն Սարգսյան, Խաչատուր Էլոյան, Նարեկ Բարսեղյան, Կորյուն Ղազարյան, Դավիթ Խուդավերդյան:

Պատգամավորների թիմում երկու գոլերի հեղինակ է դարձել Մխիթար Հայրապետյանը,իսկ լրագրողների թիմում՝ Սեյրան Վանցյանը, Սևակ Գրիգորյանը, Նարեկ Բարսեղյանը և Խաչատուր Էլոյանը: