ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փելոնը Միացյալ Նահանգներին կոչ է անում ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, որպեսզի վերինս կարողանա իրականացնել սեփական պաշտպանությունը։
Այս մասին Փելոնը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ժամանակ։
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է շատ ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրել և պնդել, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ պետք է ճանապարհ առաջարկվի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։