Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը սպառազինության է ընդունել ASMPA-R օդ–երկիր դասի միջին հեռահարության ASMPA-R նոր հրթիռը, որն ունակ է կրելու միջուկային լիցք։ Այս մասին ռազմական գերատեսչությունը հաղորդել է Rafale կործանիչից այդ հրթիռի երկրորդ փորձնական արձակումից հետո։
«ASMPA-R հրթիռի այս արձակումը հետևել է Պաշտպանության և վետերանների հարցերով նախարարի կողմից փաստաթղթի ստորագրմանը՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ին երկրի ռազմածովային ուժերի ռազմածովային ատոմային օդուժի (FANU) կազմում դրա օպերատիվ շահագործման մասին», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի վերջին նախարարությունը հայտարարել էր, որ սպառազինության է ընդունել M51.3 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որն ունակ է կրելու միջուկային լիցք: Նշվել է, որ այդ տիպի հրթիռները կտեղակայվեն Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Triomphant դասի չորս ատոմային սուզանավերում:



