Ֆրանսիան կմասնակցի ՆԱՏՕ-ի «Արկտիկական ժամապահ» գործողությանը դաշինքի մյուս անդամների հետ միասին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստին ժամանելիս։
«Ակնհայտ է, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի (մյուս երկրների) հետ միասին կմասնակցի «Արկտիկական ժամապահ» գործողությանը», - Վոտրենի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտարարել էր, որ դաշինքը սկսել է «Արկտիկական ժամապահ» գործողությունը՝ տարածաշրջանում իր ներկայությունն ուժեղացնելու համար։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի, եթե Գրենլանդիայում ստեղծվի ռազմական ներուժ Ռուսաստանի դեմ։



