Ֆրանսիան Հնդկաստանին 26 Rafale կործանիչներ կմ...

Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնագիր են ստորագրել Հնդկաստանին 26 ֆրանսիական Rafale Marine կործանիչ մատակարարելու վերաբերյալ, հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից։

Հնդկաստանի ռազմածովային ուժերը 22 միատեղանի և 4 երկատեղանի կործանիչներ կստանան։ Դրանց մատակարարումը կավարտվի մինչև 2030 թվականը։ Անձնակազմերը միաժամանակ երկու երկրներում ուսուցում կանցնեն։

2016 թվականին Հնդկաստանի ռազմաօդային ուժերը Ֆրանսիայի հետ կնքված համաձայնագրի շրջանակում 36 Rafale կործանիչներ էին ստացել։

BFMTV-ն նշում է, որ 2015 թվականից ի վեր Ֆրանսիան Rafale կործանիչներ է արտահանում Հնդկաստան, Կատար, Եգիպտոս, Հունաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ինդոնեզիա և Խորվաթիա։