Ֆինլանդիան շարունակելու է աջակցել ՀՀ-ի տարածք...

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ։

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր և մասնավորապես անդրադարձել Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգին: Նախարարն ընդգծել է, որ Ֆինլանդիան շարունակելու է աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին: