Իմ էջում 4 օլիգարխի անուն էի տեղադրել, որոնք ֆեյքինդուստրիաներն են ֆինանսավորել, որոնցից մեկը կոորդինացվել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ նրանցից երկուսը հրաժարվել է, բայց, պատգամավորի խոսքով, դա նրանց չի ազատելու պատասխանատվությունից:



