Ֆելիքս Ցոլակյանը վախեցած է․ նախարարը փորձում...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ կառավարությունից Ցոլակյանին հասկացրել են, որ իր պաշտոնակությունը մոտ է, քանի որ նա համարվում է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մտերիմներից։ Ցոլակյանին հասկացրել են, որ ինքը վարչապետի թիրախում է։

Այս իրավիճակն է ստիպել Ցոլակյանին շատ զգուշավոր լինել և ամեն կերպ գոհացնել վարչապետ Փաշինյանին։ Ցոլակյանը հասկանում է, որ որոշ շրջանակներ աչք ունեն իր աթոռի վրա ու փորձում են իրեն նույնացնել Վանեցյանի հետ։ Հիմա Ցոլակյանը ամեն բան անում է, որպեսզի վարչապետին հակառակում ապացուցի։

Այս հրապարակումից օրեր անց նախարարը անուղակի կերպով հաստատեց մեր տեղեկությունները։ Ցոլակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում իր նախաձեռնությամբ բացեց Արթուր Վանեցյանի հետ իր ունեցած կապի թեման և ասաց․«Հետո մի բան էլ ասեմ. չգիտեմ ինչու մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին՝ Վանեցյանին դուք եք երաշխավորել:  Ես ասացի, որ ես եմ երաշխավորել, բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար: Ես երաշխավորել եմ, որ նա ընդունվի համակարգ, դա վաղուց է եղել: Տարօրինակ է, որ դա լրիվ այլ կերպ փոխվեց ու ներկայացվեց»,-ընդգծեց նա:

Նախարար Ցոլակյանը վախեցած է ու փորձում է ամեն հնարավորություն օգտագործել, որպեսզի կառավարությունում իրեն չընկալեն, որպես Արթուր Վանեցյանի մտերիմ։ Նման կեցվածքը թերևս հոգեհարազատ է ցոլակյանին։ Չպետք է մոռանալ, որ նա երկար տարիներ մաս կազմելով նախկին իշխանության, ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալուց հետո, երբ զգաց, որ իշխանափոխությունը մոտ է դեմ դուրս եկավ իշխող ՀՀԿ-ին, որից հետո այնպիսի կեցվածք ընդունեց, որ տպավորություն էր ստեղծվել, թե նա կապ չի ունեցել նախկինների հետ։