
Օրերս Politik.am-ը տեղեկացրել էր, որ ի պատասխան մեր հրապարակման Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետին խնդրել է ստուգումներ իրականացնել նախարարությունում։
ԱԻՆ մեր աղբյուրների փոխանցմամբ Ֆելիքս Ցոլակյանը լուրջ անհանգստանալու առիթներ ունի և դա է նպատակը, որ հրապարակումից անմիջապես հետո խնդրանքով դիմել է վարչապետին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ կառավարությունից Ցոլակյանին հասկացրել են, որ իր պաշտոնակությունը մոտ է, քանի որ նա համարվում է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մտերիմներից։ Ցոլակյանին հասկացրել են, որ ինքը վարչապետի թիրախում է։
Այս իրավիճակն է ստիպել Ցոլակյանին շատ զգուշավոր լինել և ամեն կերպ գոհացնել վարչապետ Փաշինյանին։ Ցոլակյանը հասկանում է, որ որոշ շրջանակներ աչք ունեն իր աթոռի վրա ու փորձում են իրեն նույնացնել Վանեցյանի հետ։ Հիմա Ցոլակյանը ամեն բան անում է, որպեսզի վարչապետին հակառակում ապացուցի։