Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատեն ի հիշատակ...

Էյֆելյան աշտարակը կանջատի գիշերային լուսավորությունը՝ կապված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան հետ։ Այս մասին տեղեկացրել է Le Parisien թերթը՝ հղում կատարելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հայտարարությանը։

«Էյֆելյան աշտարակը կանջատի լույսերն այսօր երեկոյան, որպեսզի հարգի [կյանքից հեռացած Ֆրանցիսկոսի] հիշատակը»,- նշվել է նրա հայտարարությունում։ «Ես կառաջարկեմ, որպեսզի Փարիզում [հանրային] վայրերից մեկը կրի նրա անունը»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ  Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ֆրանցիսկոսը մահացել է 89 տարեկանում։