Եղել է, որ ես օրերով հաց չեմ կերել, եղել է, որ շաբաթով հաց չեմ կերել, օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եղել է, որ ես օրերով հաց չեմ կերել, եղել է, որ շաբաթով հաց չեմ կերել, շատ կոնկրետ պատճառով, օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին, եղել է 1 շաբաթ ես բացի ջրից, ուրիշ ոչ մի բան չեմ ընդունել, 2021 թվականի նոյեմբերին էլ է եղել տենց բան, որ ես ի հիշատակ մեր նահատակների մի շաբաթ բացի ջրից որևէ ուրիշ բան չեմ ընդունել, ամսաթվերն էլ կարող եմ ասել, 2021 նոյեմբերի 1-ից 8-ը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ամենատարբեր առիթներով փորձ է արվում ներկայացնել, թե վարչապետը և նրա ընտանիքը դադարել են սովորական սնունդ ուտելուց, և հատուկ տեղերից չվերթով եկած սնունդ են ուտում: ժողովուրդ ջան, աշխարհի բոլոր առաջնորդները հաց ուտում են անկախ նրանից՝ ինչ բարդ իրադարձություններ են երկրում»,-ասել է նա: