Այն, որ մենք «ավտոպիլոտային» ռեժիմով քաղաքական իշխանություն ունեցող երկիր եք, տեսանելի է թե դրսի, թե ներսի համար: Բայց մենք նաև ընդդիմություն չունեցող երկիր ենք:
Հատկապես նախընտրական եւ հետընտրակայն շրջաններում ընդդիմությունը պետք է դառնար օրակարգ թելադրող, գաղափարական , կոնկրետ գործողություններ գեներացնող ուժային կենտրոն: Հայաստանում, ինչպես տեսնում ենք, չկա գաղափարական առանցքով ընդդիմություն: Ակներև են միայն հայկական ընդդիմության տարաբեևեռ ուժերը, որոնք դիամենտրալ տարբեր, գաղափարական ուղեղային լվացման կենտրոններից են ֆինանսավորվում: Հայկական այսպիսի կոնտրէլիտան չի շտապում ազգային գաղափարախոսության սեփական հայեցակարգ առաջարկել եւ սկսել հանրային միավորման հստակ աշխատանք:
Ընդդիմության մի քանի ուժեր առավել կարևոր են համարում երկրի Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների արդյուքնները: Այն, որ ՀՀ ՍԴ –ն չի կայացնելու արդար, ընդդիության համար ընդունելի որոշում, պարզ էր ի սկազբանե: Եւ, ուրեմն, , ինչու ընդդիմության առանցքային եւ սկսնակ ուժերը դիմեցին բարձր դատարանին: Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունն ինքն է ժամանակ է ձգում: Իսկ «շուտով ամեն ինչի վերջը կգա», «բան չմնաց» կենցաղային բնույթի արտահայտությունները այնքան են դեվալվացվել նույն ընդդիմության կողմից , որ նույնիսկ պատվաբեր չէ դրանց լուրջ վերաբերվելը:
Պարտությունից ընկճված ընդդիմությունը կարո՞ղ է հայտատու լինել
Թեև, «Հայաստան» դաշինքի անդամները , որոնցից դեռ սպասելիքներ կային, անդադար կրկնում են, որ ընկճված չեն, պայքարը նոր է սկսվելու , սակայն, գետնի վրա, իրականության մեջ, չկան, չեն երևում այն լրջագույն ազդակները, որոնք կապացուցեին պայքարելու պատրաստակամությունը: «Հայաստան» դաշինքից կա իրատեսական սպասելիք, սակայն այն, ակնհայտորեն, չունի գաղափարական հենք:
Մեր երկրի ընդդիմադիր ուժերը նախընտրում են ռազմավարական համբերություն պահպանել:Ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից երկիրը թողնված է ինքնահոսի: Ոչ մի ռեալ քաղաքական ուժ երեկ , այսօր և վաղը չի փորձում և չի փորձելու ընդվզել Նիկոլ Փաշինյանի դեմ: Այո, այսօրվա քաղաքական վերադասավորումները պարտադրում են ընդդիմությանը հայոց պետականության վտանգավոր տրիգգեր համարել ոչ թե երևույթը, այլ անձին՝ Նիկոլ Փաշինյանին:
Ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում նշելու, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է հերթական պարտվողական ու ազգակործան փաստաթուղթը՝սահմանանշման եւ սահմանազատման վերաբերյալ: Այդ փաստաթղթով բացվելու է Հայաստանի մեջքը, Արցախը վերջնական որբանալու է եւ կասկածի տակ է դրվելու հայոց պետականության գոյությունն ընդհանրապես: Այս տագնապալի իրավիճակում ընդդիմությունը չի գեներացնում, չի «եփում» քաղաքական նոր օրակարգ, չի ձևավորում նոր շարժում: Իշխանության հակադիրները ,կարծես, բարեհաջող տեղավորվել են պասիվ պասիոնարության մեջ:
Եթե անցած քարոզարավի ընթացքում ասվում էր, որ կեղծված ընտրությունները անկանխտեսելի հետևանքների կհանգեցնեն,ապա ընտրություններից հետո, անկանխատեսելին համր ընդդիմությունն է: Ընդ որում, զարմանալի է, որ գաղափարական տարբեր դիրքորոշումներ ունեցող ուժերը միասնական են լռության եւ գործողություններ չնախաձեռնելու հարցում:
Հանրության շրջանում քաղաքական այժմյան բոլոր դերակատարներից կա հիասթափություն: Հայկական իրողությունների պայմաններում, կոնտրէլիտան պետք է իշխանություններին հակազդելու խոր մտածված ծրագիր ներկայացներ հայ ժողովրդին, հստակ քայլերի կայուն հաջորդականությամբ ջախջախեր իշխանության հակահայկական բոլոր նախաձեռնությունները: Ցայսօր դա արված չէ:
Ինչո՞ւ է ընդդիմությունը անընդհատ սխալվում
Ընդդիության հարմար ամորֆությունը պարզ դարձավ այն ժամանակ, երբ նախորդ տարվա դեկտեմբերին, գեներացնելով կրիտիկական զանգված, հակաիշխանական ուժերը չդիմեցին ռադիկալ քայլերի: «Հայրենիքի փրկության շարժումը» մինչև վերջ չարդարարեց իր քաղաքաական գոյությունը: Այն չկարողացավ համախմբել համայն բանական հայությանը: Կային ընդգծված պատճառներ, որոնք , կարծես լսում ու տեսնում էր շարժումը, բայց դրանք նեգատիվային չէին համարում: Ինքը ընդդիմությունը այսօրչ էլ համարում է, որ փողոցային պայքարը որոշակի արդյունք գրանցեց:Բ այց հարց է առաջանում՝ու՞մ համար:
Հայրենիքի փրկության շարժման թիրախային պահանջը՝ կապիտուլյացիան ինչ-որ գաղտնի վայրում ստորագրած Նիկոլ Փաշինյանի հրաժարական էր:Հետո արդեն՝ ժամանակավոր կառավարության ստեղծումն ու պառլամենտական ընտրությունների անցկացումը:
Հարց է առաջանում ՝ ընդդիմությունը սպասարկե՞ց իր այդ օրակարգը: Ին՞չ արեց, որ իր պլան մինիմումը կյանքի կոչվի: Փողոց փակելը եւ այս ու այն փողոցում վրան- թեյարան տեղադրելը ուղղակի ծաղր էր հուժկու պայքարի բոլոր պատկերացնումների նկատմամբ: Միթ՞ե ընդդիմությունը, որի երկիրը ամիսներ առաջ խայտառակ դավաճանվել էր իր դաշնակիցների, համանախագահներ եւ իր երկրի ղեկավարների կողմից, պետք է նման անտրամաբանական խոնարհություն դրսևորեր իշխանությունների նկատմամբ:
Պարզ էր, որ 2021 թվականի գարնանը միավորված ընդդիմությունը ճաք էր տալու: Քաղաքական ակտիվության ընդունված օրացույցը ապացուցել է, որ տարվա այդ ժամանակահատվածը պահանջելու է ռադիկալացնել նպատակները: Կային այդ ամենին նպաստող գործոններ ՝ ազգը դուրս էր գալիս պարտության ծանր շոկի բարոյահոգեբանական հետևանքներից: Սակայն, ընդդիմությունը կրկին գաղափարական անգործություն ցուցաբերեց:
Հանկարծ ի հայտ եկավ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի եւ երկրի վարչապետի աթոռում հայտվածի հանդիպման մասին քաղաքական «բոթը»: Պառլամենտական երկրորդ ուժի ղեկավարը, փասատացի, համաձայնվեց խաղալ եւ խաղացնել ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանի սցենարով՝ կազմակերպել պառլամենտական արտահերթ ընտրություններ՝ անտեսելով 17+-ի քաղաքական նախապայմանը՝ հրաժարական, հետո ՝ ընտրություններ: ԲՀԿ առաջնորդը հանրային ընկալման մեջ հերթական անգամ հիշատակվեց որպես մշտական «ական», խաղարկված սցենարների վատագույն դերերի դերակատար: Ու այս դեպքում ևս, հայկական ընդդիմությունը, որը քաղաքական օրակարգի՝ թեկուզ թույլ ձգողականությամբ, բուֆեր էր դարձել, եզրահանգումներ չարեց: Պարզ ասած, ընդդիմադիր ուժերը չվերաֆորմատորեցին պայքարի մեթոդները: Ընդդիմությունը լուռ ու առանց հակադրվելու գնաց իշխանության սցենարը խաղարկելու: Բավարարվեց կապիտուլյացիան ստորագրած Փաշինյանի վեցամսյա թայմ աուտի եւ ռեստարթի խնդրանքը: Հանրությունը շվարած մնաց ընդդիմության հերթական անդիմությունից: Արդյունքում՝ ԲՀԿ առաջնորդը դավաճանեց ընդդիդմությանը, ընդդիմությունն էլ ՝ իրեն հավատացողներին:
Ինչո՞ւ չի հեռանում պարտված իշխանությունը
Այժմ, երբ արտերկրի բազմաթիվ փորձագետներ անթաքույց նշում են , որ Նիկոլ Փաշինյանը թույլ ղեկավար է , բայց ձեռնտու է արտաքին բոլոր ուժերին,ճիշտ պահն է, որ հայկական ընդդիմությունը որդեգրի ռազմավարական նոր ուղենիշ.եթե գաղափարական ստնուները վերաֆորմատավորել են իրենց քաղաքական ճաշակները՝ հարմարվելուվ առկա իրավիճակային արդյունքերի հետ, ապա հարկավոր է կոշտացնել եւ ավտոնոմ մոտեցումներ մշակել ՀՀ ներկա իշխանությունների դեմ պայքարում: Այժմ պահանջվում է
քաղաքական մոբիլություն դրսևորել: Ցավոք, հետընտրական զարգացումներում, ընդդիմությունը կորցրեց եւ ժամանակը, եւ էլեկտորալ ռեսուրսները համախմբված պահելու հնարավորությունը, ինչպես նաև՝ Փաշինյանին ընտրած, բայց արդեն դժգոհող զանգվածի հետ աշխատանքի հնարավորությունը: Հասունացող հետընտրական բողոքները եւ հանրության մեջ կուտակվող զայրույթը ընդդիմությունը աչքաթող արեց: Մեր դեպքում, ընդդիմությունը ,կարծես, ասում է՝ լավ է ձեզ, ընտրել եք, գնացեք ու ձեր արած ընտրության բեռը քարշ տվեք:Մինչդեռ դասական ընդդիմությունը կզարգացներ իր քաղաքական պայքարի վեկտորը :
Հետընտրական զարգացումները , իրապես, պետք է լինեին անկանխատեսելի իշխանության համար: Փողոցային պայքարը պետք է նոր ու հստակ ռազմավարություն որդեգրեր: Դա չարվեց:
Զարմանալիորեն , ընդդիմությունը լռում է նաև Սյունիքի համայնքապետերի սերիական ձերբալակությունների վերաբերյալ: Դեռ չեմ հանդիպել միջազգային կառույցներին դիմելու ընդդիմության հայտարարություններին, հալածնքերի , քաղաքական այլախոհության համար հետապնումների մասին ահազանգերին: Իշխանությունը փայլուն կերպով օգտվում է ընդդիմության այս սխալներից ու մանր-մանր դիրքավորվում՝ իր «հներին» տեղափոխելով նոր պաշտոնների:
Բողոքական իռացիոնալիզմ
Բանական հանրության շրջանում հասունանում է բողոքական իռացիոնալիզմը: Շատերն այս իրավիճակում բարձրաձայնում են, որ , թեև , անցնող ընտրևությունների ժամանակ քվեարկել են ընդդիմության օգտին, սակայն հաջորդ անգամ կքվեարկեն Ն. Փաշինյանի օգտին: Դա անելու են գիտակցաբար, որպեսզի Ն. Փ-ի ընտրողները , ապրելով Նիկոլի ղեկավարած Հայաստանում, լրիվ ուժով զգան այդ ընտրության «բերկրանքը»:
Իրապես, հանրության մեջ ձևավորվել է այդպիսի մի ենթաշերտ, որն իր բողոքը պատրաստ է դրսևորել իռացիոնալ ընտրությամբ:
Սա շատ նման է ռուսաստանցի քաղաքական գործիչ Գ.Յավլինսկու՝ օրերս հնչեցրած այն կոչին, որով նա խնդրում էր Ա. Նավալնու կողմնակիցներին չքվեարկել իր կուսակցության օգտին: Սա հետաքրքիր քաղաքական պերֆորմանս էր, որը ևս իռացիոնալ ընտրության մեկ այլ դրսևորույթ էր:
Հայ հասարակության մեջ մեծ է հիաթափությունը նաև գեներալական այն խմբակից, որը նախընտրում էր հանրության հետ խոսել վերբալ՝ խոսքային «պասերով», ենթատեքստային ակնարկներով: Մինչդեռ հենց այդ մարդիկ պարտավոր էին հայրենիքին իրենց տված երդումը գործնականում կյանքի կոչել, ռեալ, քայլերի դիմել: Չէ որ ԱԱԾ-ի գոնե երկու նախկին տնօրենները հրապարակայնորեն տարակուսում էին Փաշինյանի դավաճանական վարքագծից, բացահայտում նրա «շակալային» հավաքագրումը օտար ծառայությունների կողմիցԻմանալ ու չգործելը չի բխում գեներալական առաքինություններից եւ առաքելությունից:
Եթե հայկական ընդդիմությունը պատրաստ էր ռադիկալ ընդվզմանը, ապա, ինչպես բազմիցս եմ նշել, պետք է հրաժարվեր պառլամենտական մանդատներից հենց ընտրություններից հետո: Հիմա ՝ պոստֆակտումով , այդ քայլը որպես հեռահար ծրագիր ներկայացնելը , եղած-չեղած նախաձեռնություն է,եթե կրկին չկա ռեալ պայքար:
Լիլիթ Աղեկյան



