Եղանակը Հայաստանում

Հայաստանի մարզերի մեծ մասում հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Տեղումներն առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու ուժգնացումը կհասնի մինչև 18-23 մ/վ–ի։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։

Մայրաքաղաքում մոտակա գիշերը կլինի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +28+30։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +19+23,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +19+22,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +24+27,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +16+21,

Լոռիում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +19+22,

Տավուշում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +15+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +23+28,

Արարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+31,

Արմավիրում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +26+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +20+23։