Երաշխիք չկա, որ Եվրոպայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ ստեղծված պսիխոզի մթնոլորտը տեղի ազգայնականներին չի մղի անուղղելի արարքների: Այդ մասին, չորեքշաբթի օրը հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել Է, որ վերջին օրերին հարձակումներ են տեղի ունեցել Իռլանդիայում եւ Նիդեռլանդներում ՌԴ-ի դեսպանությունների, ինչպես նաեւ Փարիզում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի շենքի վրա:
«Ներկա պահին զոհեր չկան: Բայց, դրա հետ մեկտեղ, ոչ մի երաշխիք չկա, որ Եվրոպայում ստեղծված պսիխոզի եւ ատելության մթնոլորտը տեղի ազգայնականներին չի մղի անուղղելի արարքների»,-ասել Է Զախարովան՝ հանդես գալով ճեպազրույցում:



