Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է ՌԴ-ի դեմ նո...

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 17-ին չի ներկայացնի հակառուսական պատժամիջոցների հաջորդ փաթեթը, ինչպես և սպասվում էր. հրապարակումը անորոշ ժամանակով հետաձգվում է։ Այս մասին հաղորդում է Politico եվրոպական պարբերականը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի և դաշինքի երկրներից մեկի պաշտոնյայի։

Նրանց խոսքով՝ սահմանափակումների 19-րդ փաթեթի հրապարակումը «այլևս չի սպասվում չորեքշաբթի օրը»։ Եվրահանձնաժողովը նոր պատժամիջոցների պաշտոնական ներկայացման վերաբերյալ հնարավոր ամսաթվեր չի նշել։

Ըստ Politico-ի տվյալների, հետաձգումը կապված է նրա հետ, որ ԵՄ-ի ուշադրության կենտրոնը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելուց տեղափոխվել է Սլովակիայի և Հունգարիայի վրա ճնշում գործադրելու վրա, որպեսզի նրանք «նվազեցնեն ռուսական նավթից կախվածությունը»։

Սեպտեմբերի 13-ի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամները համատեղ գործեն և դադարեն գնել ռուսական նավթ։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների կողմից ՌԴ-ից էներգակիրների ներմուծման շարունակումը «թուլացրել է դաշինքի բանակցային դիրքերը»։ Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել 50-100% չափով ներմուծման մաքսատուրքեր սահմանել Չինաստանի դեմ։ Նրա խոսքով՝ դա կօգնի վերջ դնել ուկրաինական ճգնաժամին, սակայն այդ մաքսատուրքերը կարող են չեղարկվել խաղաղ կարգավորումից հետո։