«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը»։ Այսպիսի վերնագրով լուրերի շուտով հաճախ կհանդիպենք։ Սա եվրոպական բլեֆ է։ Դրախտային մահ խոստանալու պես մի բան։ Գլխավոր խնդիրը հակառուսական և հակաիրանական քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանի իշխանությանն օժանդակելն է։ Քաղքենի զանգվածին ուզում են ասել, որ Հայաստանի տարածքները փոքրանում են, բայց «զատո» հեշտացված ձևով կգնաք ԵՄ։
Ուշագրավն այն է, որ որքան նիկոլենք խոսում են ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման մասին, այնքան ՀՀ քաղաքացիներն ավելի մեծ դժվարությամբ են վիզաներ ստանում։ ԵՄ տարածքից վիզա ստանալը հսկայական կոռուպցիայի ու քաշքշուկների է հանգեցրել։ Նիկոլենց բոլոր ասածները հակառակն են աշխատում։ Արագաչափերն ու տեսախցիկները վերացնելու խոստման պես։
Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման բանակցություններին, ապա դրանով կերակրեցին նաև ուկրաինացիներին, որպեսզի հետո օգտագործեն ու թնդանոթի միս դարձնեն։ Արդյունքները տեսանելի են։